Դիպլոմային աշխատանք 2018

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
                               ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

 

 Թեմա` Բնության հանդեպ վերաբերմունքի ձևավորումը ծեսերի մասնակցության արդյունքում. էկոլոգիական դաստիարակություն.

 

FB_IMG_1526830304693

Ուսանող` Պետրեսյան Լուսինե

 Ղեկավար ` Նառա Նիկողոսյան

 

 

 

 

                             

                                                            ԵՐԵՎԱՆ 2018

                          

         ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

            ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

20180326_115742

Գլուխ 1. Նախադպրոցականների էկոլոգիական կրթության, դաստիարակության

 համակարգի էությունը, նպատակն ու խնդիրները

1.1Նախադպրոցականի դաստիարակության մասնավորապես մեթոդիկաները

 1.2 էկոլոգիական կրթություն և   դաստիարակություն

  Գլուխ 2

Ծեսեր,տոներ,միջոցառումներ։

Ամփոփում

Օգտագործված գրականությա

 

 20180519_220348

  ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարդկային հասարակության կարևորագույն խնդիրներից են բնության մեջ գոյություն ունեցող էկոլոգիական օրենքների իմացության հիման վրա բնության խելամիտ օգտագործումն ու պահպանումը։Էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը հասարակության ապագա անդամների համար պետք է ունենան աշխարհայացքային նշանակություն։Էկոլոգիան ապագայի գիտություն է, և հնարավոր է, որ դրա զարգացման առաջընթացից է կախված լինելու մարդու գոյությունը երկիր մոլորակի վրա։Մարդը բնության մի մասն է։Նա իր կենսագործունեությամբ հազարավոր թելերով կապված է բնությանը։Այս շղթայում առաջին օղակը նախադպրոցահասակ երեխաների էկոլոգիական կրթությունն է։ Ամենավաղ տարիքում տարիքում են ձևավորվում և ամրապնդվում մարդու համար հիմնական արժեքները, բարոյական նորմերը, որոնք էլ հետագայում բնության և շրջապատի նկատմամբ ճիշտ պահվացքի հիմքեր են դառնում։Մանկապարտեզում կարևոր. խնդիր է երեխայի օրգանիզմի կոփման գործընթացը,որի համար անգնահատելի են բնության զորհեղ գործոնների (օդ, արև, հող, ջուր )դերը և ազդեցությունը։ Երեխան պետք է ապահովված լինի հոգեբանական և հասարակական միջավայրի լավագույն պայմաններով , որոնց ստեղծողները մենք՝մանկավարժներս ենք։Երեխայի էկոլոգիական մտածելակերպի ձևավորման գործընթացի փոխկապակցված է մարդու էկոլոգիայի տեսության հետ ։ Էկոլոգիական կրթության ծրագրի խնդիրը երեխաների շրջակա միջավայրի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ձևավորումն է, բնության հետ շփման, բույսերի ու կենդանիների նկատմամբ սիրո և հոգատար վերաբերմունքի դրսևորումը։Դեռևս վաղ տարիքից երեխաների մեջ անհրաժեշտ է ձևավորելու դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բույսերի, կենդանիների նկատմամբ,վարքի ճիշտ դրսևորում բնության գրկում։Հարկավոր է ձևավորել որոշակի գիտելիքներ՝բույսերի,ընտանի և վայրի կենդանիների , կյանքի պայմանների մասին ։Երեխան ինքն էլ լինելով բնության մի մասնիկ պետք է կարողանա իրականացնել բնապահպանական առանձին խնդիրներ։ Նախադպրոցական երեխայի էկոլոգիական կրթությունը հաջող ընթացք կարող է ունենալ միայն այն դեպքում , երբ դաստիարակը գիտակցի դրա կարևորությունը , պատկերացնի նպատակներն ու խնդիրները, իրականացման ուղիներն ու միջոցները։ Նա պետք է իմանա կարևորագույն հարցերի պատասխանները՝ _ին՞չ տեղ է գրավում մարդը բնության մեջ։ _ինչպիսի՞ն պետք է լինեն մարդու և բնության փոխհարաբերությունները։ _ինչպե՞ս կառուցել ամենօրյա կենցաղը։Բնությունը երեխայի վրա ներազդելու հզոր միջոց է և դաստիարակելու լավագույն մեթոդ,մարդկության կարևորագույն հատկանիշը գիտելիքներ ձեռք բերելու ձգտումն է ,իսկ ուսուցման պարագայում իմացության խթանը ճանաչողական հետաքրքրությունների բավարարման և մտահորիզոնի ընդլայման պահանջն է։ Բնության միջոցով դաստիարակել երեխային , նշանակում է ՝ձևավորել որոշակի գիտելիքներ , վերաբերմունք , մտածողություն ,աշխարհաճանաչում ,աշխարհասիրություն,գեղարվեստական ունակություններ։ Ամենուրեք կան ծաղիկներ ,պարտեզներ,թռչուններ,միջատներ , շրջակայքում անտառ,դաշտ և այլն։ Այդ առումով բացառիկ է էքսկուրսիաների,զբոսանքների,զրույցների անցկացվող դիտումների դերը։Դրանց շնորհիվ երեխան անմիջական առնչվում է բնությանը ,ձեռք բերում որոշակի գիտելիքներ։Դիտումների ընթացքում երեխան հնարավորություն է ունենում ծանոթանալու և տեսնելու առարկան ,երևույթը։Այդ ընթացքում ձևավորվում են իմացական գիտելիքներ,սերմանում է տեսնելու կարողություն։Ցանկալի է,որ նրանք տեսնեն ,թե ինչպես են առաջանում և բացվում բողբոջները,սկսում դեղնել տերևները,ինչպես են փթթում ծաղիկները և հասունանում. պտուղները։ Անուշադրության չպետք է մատնել միջատներին ,օդում թռչող թռչուններին ։ Դիտումների ընթացքում երեխաները ձեռք են բերում համեմատելու ,նկարագրելու ,կանխագուշակելու,հաղորդակցվելու,դասակարգելու և չափումներ կատարելու կարողություններ։ Ազգային ծեսն մի միջավայր է որտեղ բոլերը ,ազգի մշակույթը յուրացրած,ինքնադրսևորվելու, ստեղծագործելու ,որոնելու,երևակայելու,իմացածը կիրառելու լայն հնարավորություն ունեն։Այն մանկան ընդհանուր ցարգացման համար ստեղծում է պայմաններ մի շարք խնդիրների լուծման համար։ Ծեսը,որպես միասնական ,բազմաբնույթ, ինտեգրված գործունեություն ,նպաստում է նախակրթական ,ընտանիք համայնք արդյունավետ համագործակցությունը։ Նախակրթարանում ծեսի միջոցով սանի զարգացման գործընթացն արդյունավետ է,այն իր մեջ ոչ. միայն ներառում է երեխայի համար կարևոր գործունեության ձևեր ,այլև իրագործվում է լավագույն ազգային նյութերով։

 

 

Գլուխ 1.Նախադպրոցականների էկոլոգիական կրթության, դաստիարակության համակարգի էությունը, նպատակն ու խնդիրները:

FB_IMG_1526051356873

Անձի էկոլոգիական կրթությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է, որը բխում է «Մարդ-հասարակություն-բնություն» փոխազդեցության պահանջներից:Էկոլոգիական կրթություն ասելով հասկանում ենք էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների այն համակարգը, որի յուրացումը նպաստում է էկոլոգիական դասիարակության գործընթացի իրականացմանը: Էկոլոգիական կրթությունը էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների համակարգ է, որը միտված է երեխաների մեջ շրջապատող  բնական աշխարհի, երևույթների, նրա օրենքների և օրինաչափությունների մասին գիտելիքների և պատկերացումների,  բնաճանաչողական ընդունակությունների, իմացական հետաքրքրությունների, էկոլոգիական  մշակույթի ձևավորմանը:
Նախադպրոցական հաստատություններում երեխաների իմացական հետաքրքրությունների ակտիվացմանը զուգընթաց լուծվում է նրանց բնաճանաչողական ընդունակությունների և բնապահպանական կարողությունների զարգացման հարցը: Երեխայի բնաճանաչողական ընդունակություններին հատուկ են այնպիսի որակներ, ինչպիսիք են բնության օբյեկտները, երևույթները ընկալելու, ճանաչելու մտավոր արձագանքների արագությունը, դրանց օբյեկտիվ գնահատական տալու, շնչավորելու, հարաբերակցվելու ընդունակությունը:

 

 

1.1Նախադպրոցականի դաստիարակության մասնավորապես մեթոդիկաները.

Նախադպրոցական մանկավարժության անբաժանելի մասն են կազմում նախադպրոցականի դաստիարակության մասնավորապես մեթոդիկաները.

  • երեխայի խոսքի զարգացման տեսությունը և մեթոդիկան,
  • երեխայի ֆիզիկական դաստիարակության տեսությունը և մեթոդիկան ,

* նախադպրոցական էկոլոգիական կրթության տեսությունը և մեթոդիկան

* մանկան ստեղծագործության զարգացման տեսությունը և մեթոդիկան։

Մեթոդը դրված նպատակին հասնելու ճանապարհն է, խնդիրների լուծման եղանակը։ *Դաստիարակության մեթոդները դաստիարակի և երեխաների հատուկ կազմակերպված փոխազդեցությունն է մանկավարժական խնդրի լուծման նպատակով դաստիարակվողների գիտակցության ,զգացումների,վարքի վրա ազդելու ճանապարհով ։ * Ուսուցման մեթոդները մանկավարժի և ուսուցանվողների հաջորդական փոխկապակցված այն գործողությունների համակարգն է , որոնք ապահովում են կրթության բովանդակության յուրացումը։ * Զարգացնող առարկայական միջավայր_ առարկայական. միջավայրի համակարգ,որոնք հարստացված են խաղերով,խաղալիքներով,ձեռնարկներով և սարքավորումներով։ Նախադպրոցական մանկավարժության առջև կանգնած խնդիրների լուծումը իրականացվում է առանձնահատուկ մեթոդների օգնությամբ ,որոնք կարելի է բաժանել 2. խմբի՝

1) հետազոտական մեթոդներ, որոնք. թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ գիտելիքներ նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու համար։

2) դաստիարակության և ուսուցման մեթոդներ, որոնց օգնությամբ մանկավարժը ղեկավարում է մանկավարժական գործընթացը։

1.2էկոլոգիական կրթություն և   դաստիարակություն

Էկոլոգիա բառն առաջացել է հունարեն օյկոս, որը նշանակում է տուն կամ կացարան  և լոգոս` գիտություն բառերից և բառացի թարգմանությամբ նշանակում է գիտություն բնական տան մասին: Էկոլոգիական կրթությունը էկոլոգիական գիտելիքների,կարողությունների և հմտությունների համակարգ է, որը միտված էերեխաների մեջ շրջապատող բնական աշխարհի, երևույթների, նրա օրենքների և օրինաչափությունների մասին գիտելիքների և պատկերացումների, բնաճանաչողական ընդունակությունների,հետաքրքրությունների, էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:  Էկոլոգիական դաստիարակությունը էկոլոգիական գիտելիքների, ունակությունների ու հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունք է, որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթական, գիտակրթական ու դաստիարակչական հաստատություններում կամ ինքնուրույն։

Էկոլոգիական դաստիարկությունը 3-5 տարեկանների միջավայրում իրականացվում է դաստիարակների, ծնողների օրինակներով: Երեխան տեսնելով է սովորում,դաստիարակվում … նախակրթարանում ցանկացած  գործունեություն  խաղի միջոցով է մատուցվում:Ամեն առավոտ երեխաները մասնակցում են առավոտյան ծեսին: Առավոտյան ծեսՄի խումբը ձեռնոցներ է հագնում և սկսում է աղբը հավաքել, մյուս խումբն էլ ծաղիկները և ծառերն են ջրում, իսկ մյուսները ծառի տակ են փորում. Առավոտյան ծես

-Խորը  փորոենք, որ ծառը շատ  ջուր խմի ,մեծանա,-ասաց 4 տարեկան  Մանուկյան Գայանեն:

 

 

 Գլուխ 2 Ծեսեր,տոներ,միջոցառումներ։

FB_IMG_1526051472305

Ծեսերի, ծիսական գործողությունների իրականացում Նախակրթարանում երեխայի ներդաշնակ հոգևոր զարգացման կարևոև խնդիրնռրից մեկը ազգային մշակույթի յուրացումն է՝ ծեսեր, տոներ։Խնդրի իրագործման համար սաները. • սովորում են ծիսական և ծեսին համապատասխան երգեր, ասույթներ, օրհնանքներ, • նկարում են ա. ծիսական հերոսներին բ. ծիսական պարագաներ, * պատրաստում են ծիսական պարագաներ դաստիարակի,ծնողի օգնությամբ , *խաղարկում են ծիսական գործողություններ, ծիսական խաղեր, *բեմականացնում են երգեր, *կատարում են բնագիտական փորձեր, *գնում են ուսումնական ճանփորդության, *հորինում են հանելուկներ, հեքիաթներ,գովք, օրհնանք, *վերապատմում ,փոխադրում են. իրենց տպավորությունները ։ Սանը ,քայլ առ քայլ ,անկաշկանդ միջավայրում,ամենօրյարդյունավետ գործունեությամբ,լիիրավ մասնակցությամբ,կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ՝ յուրացնում է ծեսը։ Ի՞նչ խնդիրներ են լուծվում. * նյութի յուրացում * կարողությունների դրսևորում *խոսքի զարգացում , * տարբեր կարողությունների ձեռքբերում, մշակում(լեզվական ,թաթերական) *գեղարվեստական ճաշակի զարգացում, *ինքնադրսևորում,ձերբազատում բարդույթներից։ Այս աշխատանքները նպաստում են. *երեխայի բառապաշարի հարստացմանը, *մտածողության ձևավորմանը, *ստեղծագործական երևակայության զարգացմանը, *ինքնուրույն աշխատելու ունակության ձևավորմանը, *բավարարում է նրա ինքնահաստատման_ինքնադրսևորման պահանջը, *ձեռք է բերվում խմբով աշխատելու,ինքնակազմակերպման հմտություններ, *զարգացնում է գեղարվեստական. ճաշակը։ Սանը. կիմանա * երգել հայկական ժողովրդավարական և ծիսական երգեր#,

Սանը կիմանա ազգային ծեսը, ազգային սովորույթները հայկական ժողովրդական և ծիսական երգերը,  կերպարները, ժողովրդական ,մանկական ,ծիսական խաղերը, *ծիսական պարագաները։

Սանը կկարողանա  երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր, *պատրաստել ծիսական պարագաներ ,խաղալ ժողովրդական մանկական, ծիսական խաղեր։ Սանը կլինի ծեսը իմացող. ակտիվ. մասնակից, փոխանցող, տարածող։ Ծեսն այն միջավայրն է ,որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կիրառում. են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները։

 

 

Ամանոր

Առաջին ծեսը, որ նշել եմ իմ խմբում, «Ամանորն» է: Այս տոնը դարեր շարունակ երեխաների կողմից ամենասիրված տոնն է եղել:  Մինչ Ամանոր երեխաները անհամբեր էին և կատարում էին նախապատրաստական աշխատանքներ:  Վերջապես պահը եկավ, որ ունենանք տոնի ամենակարևոր խորհրդանիշը՝ Տոնական եղևնին:           Երեխաների հետ նախապես պատրաստեցինք յուրօրինակ խաղալիքներ՝ ով ինչպես կարողացավ: Այնուհետև խմբասենյակ բերեցինք եղևնին. զրույց անցկացրեցինք եղևնու մասին: Պահն էր հասել զարդարելու եղևնին: Մենք ճյուղերը զարդարեցինք կաղիններով, կոներով, ընկույզներով, երեխաների ձեռքով պատրաստված խաղալիքներով, ինչպես նաև ցորենի հասկերով՝ որպես առատության և հարստության խորհրդանիշ: Այնուհետև բամբակե փոքրիկ գնդիկներով ձյան փաթիլներ պատրաստեցինք և դրեցինք եղևնու վրա :

Երեխաները պատրաստեցին տոնական բացիկներ, որոնց մեջ ես գրեցիիրենց ցանկությունները:

Տեառնընդառաջ

Այս տոնը նշվում է Սուրբ Ծննդից քառասուն օր հետո: Կենցաղում տոնի ամենատարածված բաղադրիչը ծիսական խարույկի հետ կապված արարողությունն է: Տոնից մի քանի օր առաջ երեխաների համար կազմակերպեցի էքսկուրսիա մանկապարտեզի այգում: Այնտեղից հավաքեցինք չորացած ճյուղերը, զրուցեցինք, ուսումնացիրեցինք ճյուղերը՝ համոզվելու համար, որ դրանք չոր են: Դասավորեցինք այն հատվածում, որտեղ պետք է վառվեր կրակը:

Այնուհետև միասին մաքրեցինք ձավարը և տվեցինք Ծաղիկ մորաքրոջը, որպեսզի նա մեզ համար աղանձ պատրաստի:

Վառվող խարույկի շուրջը պտտվում և ցատկում էին բոլորը: Երեխաները դրսում շուրջպար բռնեցին. բոլորը շատ ուրախ էին: Այնուհետև երեխաների հետ միասին մոխիրը բերեցինք խմբասենյակ և լցրեցինք չորս անկյուններում:

Տեառնընդառաջը բնության զարթոնքի տոնն է: Տեառնընդառաջ

 

                    Ծաղկազարդ

Այս տոնը կապված է բնության զարթոնքն արտացոլող հավատալիքների հետ: Երեխաների հետ մանկապարտեզի այգուց և բակից հավաքել ենք չորացած ճյուղերը, ավելորդ քարերը: Երեխաները դրել են կակաչի և նարգիզի սոխուկներ: Ինչպես նաև այգում տնկել ենք ընկույզի, բալի, կեռասի և խնձորի ծառեր:

Երբ ծառերը սկսեցին բողբոջել և աշխատել, երեխաները խոշորացույցով դիտարկումներ կատարեցին: Երեխաները տալիս էին բազմաթիվ հարցեր, և մենք միասին քննարկում էինք և գտնում ճիշտ պատասխանները:

  • Մանկապարտեզի այգում կա արմավենի: Երեխաների հետ միասին արմավենու ճյուղերից պսակներ հյուսեցինք: Երեխաները շատ ուրախ էին: Դրսում խաղում էին կարկաչա և ճոճանակ խաղերը: Այսօր բակում երեխաների ցանած ծաղիկներըարդեն ծաղկել են:

Ծաղակազարդ ,գարնան զարթոնք

 

 

Զատիկ

Զատիկից 20 օր առաջ երեխաները սկսեցին նախապատրաստական աշխատանքները: Միասին մաքրեցինք ցորենը, գարին, ոսպը: Այնուհետև առանձնացրեցինք բամբակը, դրեցինք առանձին ափսեների մեջ: Ցորենը, գարին և ոսպը ցանեցինք բամբակի վրա և ջրեցինք:

Այնուհետև բակից մանր քարեր հավաքեցինք և առանձին ափսեների մեջ, բամբակի վրա ցանեցինք և ջրեցինք քարերը:

Երեխաներն ամեն օր խոշորացույցով  հետևում էին քարերին և ցորենին, կատարում էին եզրահանգումներ: Երբ նկատվեցին առաջին ծիլերը, երեխաները շատ էին ուրախացել և տալիս էին տարբեր եզրահանգումներ: Երբ արդեն ցորենը շատ էր երկարել, մենք միասին եզրահանգումներ տվեցինք կենդանի և անկենդան բնության վերաբերյալ:

Այուհետև երեխաները դատարկեցին ձվերը (ծակելով և փչելով):

  •          Սպունգների օգնությամբ ներկեցինք ձվերը: Դրսից միասին բերեցինք գեղեցիկ ճյուղեր, և երեխաներն իրենց ներկած ձվերը ժապավենների օգնությամբ կախեցին ճյուղերից: Եվ ստացվեց շատ գեղեցիկ «Զատկական ծառ»: Երեխաներն ինձ հետ միասին պատրաստել էին «Ուտիս տատ և Ակլատիզ»: Սովորել ենք նաև զատկական խաղեր և երգեր: Սուրբ Զատիկ

 

Համբարձում

Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության տոնից 40օր հետո, հինգշաբթի օրը:

  •          Երեխաները պատրաստվում էին տոնին: Կազմակերպեցի էքսկուրսիա դեպի մոտակա դաշտ: Հավաքեցինք շատ դաշտային ծաղիկներ պսակներ հյուսելու համար: Առանձնացրեցինք յոթ տեսակի ծաղիկներ: Հավաքեցինք յոթ տարբեր տեսակի քարեր, ջուր՝ յոթ աղբյուրից: Այնուհետև միասին հյուսեցինք և կապեցինք  «Ծաղկամեր» կոչվող խաչաձև տիկնիկը, որն էլտոնիավարտին նվիրեցինք եկեղեցուն: Համբարձման ծես

 

Ամփոփում

 Մարդուն շրջապատող բնությունն ու կենդանական աշխարհը ոչ միայն գիտելիքներ են պարունակում իրենց մեջ, այլև անչափ հետաքրքիր են, գրավիչ, սիրելի և օգտակար:

Բնության միջոցով դաստիարակել երեխային, նշանակում է նրա մեջ  ձևավորել որոշակի գիտելիքներ, վերաբերմունք, մտածողություն, աշխարհաճանաչում, աշխարհասիրություն, գեղարվեստական ունակություններ: Ամենուր կան ծաղիկներ, պարտեզներ, թռչուններ, միջատներ, շրջակայքում՝ անտառ, դաշտ և այլն: Դրանց շնորհիվ երեխան անմիջականորեն առնչվում է բնությանը, ձեռք բերում որոշակի գիտելիքներ: Դիտումների ընթացքում երեխան ծանոթանում է առարկային և երևույթին: Այդ ընթացքում ձևավորվում են իմացական գիտելիքներ տեսնելու կարողություն:

Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տեսնել, դիտել ծառերը, ծաղիկները, թփերը, նկարել տերևների առանձնահատկությունները, երանգները: Ցանկալի է, որ նրանք տեսնեն, թե ինչպես են առաջանում և բացվում բողբոջները, սկսում դեղնել տերևները, ինչպես են փթթում ծաղիկները, և հասունանում պտուղները:

Անուշադրության չպետք է մատնել միջատներին, օդում թռչող թռչուններին:

Դիտումների ընթացքում երեխաները ձեռք են բերում համեմատելու կարողություններ: Երեխաների մեջ առաջանում են հարցադրումներ.

  • Ի՞նչն է սուզվում,
  • Ի՞նչն է մնում ջրի երեսին,
  • Որտե՞ղ կարելի է գտնել թռչնի բույն,
  • Որքա՞ն արագ և ինչպես կարող է հալվել ձյունը և այլն:

Կատարվում են համեմատություններ:

Էքսկուրսիաների և զբոսանքների ընթացքում անցկացվող զրույցները բացի իմացական գիտելիքների ձևավորումից նպաստում են նաև գեղեցիկի նկատմամբ հոգատար վերաբերմունքի դրսևորմանը: Նա կդառնա շրջապատի և միջավայրի նկատմամբ ուշադիր, խնամքով կվերաբերվի և հոգատարությամբ կլցվի բնության ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների հանդեպ: Էկոլոգիական դաստիարակությունը երեխաների մոտ զարգացնում է ուշադրությունը, մտածողությունը, կամային հատկանիշները, հոգեկան գործընթացների ձևավորումն ու զարգացումը, ձևավորում է նախնական պատկերացումները, որտեղ բոլորը փոխկապակցված են, սերմանում է հայրենասիրություն, ընդլայնումէ բառապաշարը, զարգացնում է գեղագիտական ճաշակը, ամրապնդում  է երեխաների պատկերացումները:

Ես փորձեցի այս ամենին հասնել «Ծեսերի» միջոցով: Տոների մեջ առկա են գրեթե բոլոր բաղադրիչները՝ բնակավայր, բնակարան, ազգակցական,

Ավանդույթներ և Սովորույթներ

դրացիական, ընտանեկան հարաբերություններ, երաժշտական ստեղծագործություններ, խաղեր, ուտեստներ և դրանց հաջողությունն ապահովող ծեսեր և սովորություններ:

 

Օգտագործված գրականության

Օգտագործված հոդվածներ ,գրականություն.

Թեմային առնչվող մանկավարժական գրականություն.

  1. 5_6տարեկաններ.Դաստիարակի. ուղեցույց
  2. Երեխսների զարգացման և կրթական չափորոշիչներ
  3.  Նախադպրոցսկան մանկավարժություն
  4.  Ծեսը՝ինքնագիտակցության միջոց
  5. Տոներ. հայկական. ժողովրդական. ծեսեր ,սովորություննր,հավատալիքներ, Սամվել. Սուրենի. Մկրտչյան
  6. Էկոլոգիական Դաստիարակությունը Նախադպրոցական տարիքում. Գայանե. Մարտիրոսյան

 

 

 

Реклама